Բելառուսի` Ռուսաստանի կազմի մեջ մտնելն անհնար է և անիրագործելի. Լուկաշենկո
ՄիջազգայինԲելառուսի մուտքը Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելն անհնար է։ Այդպիսի խնդիր երբեք չի դրվել։ Այս մասին «Իզվեստիային» տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Այդպիսի հարցեր չի կարելի տալ։ Դա անհնար է և անիրագործելի։ Նույնիսկ վախենում եմ ասել՝ դա պատերազմի կարող է հանգեցնել»,- ընդգծել է նա։ Լուկաշենկոյի խոսքով՝ Մինսկը և Մոսկվան կարող են «կառուցել հարաբերություններ, որոնք կլինեն ավելի սերտ և ամուր, քան մեկ պետությունում»։ «Եվ ոչ ոք ոչ մեկից չի նեղանա։ Սա է մեզ պետք»,- ասել է պետության ղեկավարը։