Ուկրաինան արդեն 2 անգամ Թուրքիայի միջոցով առաջարկներ է արել ՌԴ-ին․ Պուտին
ՄիջազգայինՈւկրաինան արդեն երկու անգամ առաջարկներ է արել Ռուսաստանին Թուրքիայի միջոցով, սակայն անմիջապես մերժել է դրանք։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է «Россия-1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդաշարի համար Օլգա Սկաբեևայի հետ հարցազրույցում։ Այս մասին հայտնում է Euromedia24.com-ը։
«Մեր թուրք գործընկերները <...> բազմիցս եկել են մեզ ուկրաինական կողմից որոշ նախաձեռնությունների առաջարկներով», - ասել է պետության ղեկավարը։
Սակայն, Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ հենց որ Ռուսաստանի Դաշնությունը համաձայնել է, ուկրաինական կողմն արդեն «հասցրել է հրաժարվել» առաջարկներից։ Նման իրավիճակներ արդեն երկու անգամ եղել են, նշել է Պուտինը։ ՌԴ նախագահն ընդգծել է, որ պետք է պարզել՝ «Ուկրաինան պատրա՞ստ է, թե՞ ոչ, ինչի՞ է պատրաստ», հավելելով, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հետ համաձայնություններից, բայց «ոչ ի վնաս իր շահերի»։
ՌԴ նախագահը նաև նշել է, որ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը BRICS-ում կայացած հանդիպմանը կրկին իրեն է փոխանցել Ուկրաինայի հետ շփումների վերաբերյալ առաջարկները։
Ինքը՝ թուրք առաջնորդը, ասել է, որ տեսնում է իր ռուս գործընկերոջ՝ Ուկրաինայում հրադադար հաստատելու ցանկությունը։ Սա հաստատել են նաև Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը, որոնք բանակցություններ են վարել Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ։