Ռուսաստանը Ուկրաինայի հարցում պատրաստ է ողջամիտ փոխզիջումների. Պուտին
ՄիջազգայինՌուսաստանը պատրաստ է ողջամիտ փոխզիջումների ուկրաինական խնդրի լուծման համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
«Մենք պատրաստ ենք փոխզիջումներ փնտրել, մենք պատրաստ ենք գնալ այդ ողջամիտ փոխզիջումներին», - ասել է Պուտինը Օլգա Սկաբեևայի՝ «60 րոպե» հաղորդման համար տված հարցազրույցում:
Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ մտադիր չէ խորանալ մանրամասների մեջ, քանի որ ուկրաինական կողմի՝ դրանց մասնակցելուց հրաժարվելու պատճառով՝ առարկայական բանակցություններ չեն ընթանում։