Մասկը Պուտինի հետ պարբերաբար քննարկում է անձնական թեմաներն ու բիզնեսը
ՄիջազգայինԱմերիկացի ձեռներեց և աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, 2022 թվականի վերջից պարբերաբար շփվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելով «անձնական թեմաներ», բիզնես և աշխարհաքաղաքականություն, ըստ The Wall Street Journal-ի անանուն աղբյուրների։ Այս մասին հաղորդում է Euromedia24.com-ը։
Հրատարակությունը գրում է, որ ամերիկյան կառավարությունը, իբր, տեղյակ է այդ մասին «աշխարհի ամենահարուստ մարդու և Ամերիկայի գլխավոր հակառակորդի միջև կանոնավոր շփումները բարձրացնում են անվտանգության հետ կապված խնդիրները», - ասվում է հոդվածի ենթավերնագրի մեջ։
2023 թվականի օգոստոսին The New Yorker ամսագիրը գրել է, որ Իլոն Մասկը Պենտագոնի պաշտոնյաներին զեկուցել է ՌԴ նախագահի հետ անձնական զրույցների մասին։
Ինքը՝ ձեռներեցը, ավելի ուշ հերքել է, որ Ռուսաստանի պետության ղեկավարի հետ որևէ շփում է ունեցել։
2022 թվականին Մասկը նաև հերքել է մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե ինքը խոսել է Պուտինի հետ՝ ուկրաինական հակամարտության կարգավորման իր առաջարկները ներկայացնելուց առաջ։ Հետո նա ասել էր, որ ՌԴ նախագահի հետ խոսել է «ընդամենը մեկ անգամ՝ 18 ամիս առաջ», խոսակցության թեման եղել է տիեզերքը։