Փաշինյանը խնդրել է Էրդողանին միջնորդի, որ Ալիևը ստորագրի խաղաղության պայմանագիրը
ՆերքաղաքականՀայաստանը հասկանում է, որ առանց միջնորդի հնարավոր չի ստորագրել խաղաղության պայմանագիրը, բայց որպես միջնորդ տեսնում է Թուրքիային։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Փաշինյանը հրապարակային խնդրել է Էրդողանին, որպեսզի նա միջամտի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կնքվի։ Այսինքն ամեն գնով՝ օդ ու ջրի պես իրեն պետք է այդ փաստաթուղթը, որ հերթական խաբեությունն իրականացնի նոր մանդատ ստանա։ Այնքան մեծ է խաղաղության պայմանագրի հարցի կարևորությունն ու դրա աշխարհաքաղաքական նշանակությունը, որ այստեղ լրջագույն բախում կա գերտերությունների միջև, տարածաշրջանային երկրների միջև։ Բնականաբար, ոչ ոք չի ուզում, որ դա իր կոնտրոլից դուրս տեղի ունենա, ամեն ինչ ուզում ենք չբերվի նրան, որ այդ առճակատումը տեղի ունենա մեր տարածքների վրա, քանի որ այն կործանարար կարող է լինել Հայաստանի համար»,- ասաց պատգամավորը։
Ռուստամյանը նշեց՝ Հայաստանի հեղինակությունն այնքան է ընկել աշխարհում, որ գործոնից վերածվել ենք գործիքի։