Հնդկաստանը կարող է Հայաստանին վաճառել ռուսական Սու-30ՄԿԻ կործանիչներ. Defense India
ՄիջազգայինՀնդկաստանը կարող է Հայաստանին վաճառել ռուսական Սու-30ՄԿԻ կործանիչներ, որոնք արտադրվել են լիցենզիայով, հայտնում է Defense India հրատարակությունը։
Երևանի և Նյու Դելիի համագործակցության մեկ այլ տարբերակ կարող է լինել հայկական Սու-30ՍՄ-երի արդիականացումը Սու-30ՄԿԻ-ի մակարդակին։
Ավելի վաղ Indian Defense Research Wing պարբերականը հայտնել էր, որ Հայաստանը դիմել է Հնդկաստանին Pralay քվազիբալիստիկ հրթիռներ ձեռք բերելու խնդրանքով։
Ռուսաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև կնքված համաձայնագրով Հնդկաստանին 2004 թվականից տրվեց Սու-30 կործանիչների հավաքման արտոնագիր։