Վլադիմիր Կարապետյանը՝ Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ԹեմաՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ ՀՀ նախագահի հրամանագրով Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վլադիմիր Կարապետյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Վլադիմիր ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)»։