ԱՄՆ-ում խոսում են նախագահական ընտրություններից հետո հավանական քաղաքացիական պատերազմի մասին
Մամուլի տեսությունԸստ Times թերթի համար YouGov-ի հարցման, ԱՄՆ-ի բնակիչների ավելի քան մեկ քառորդը մտավախություն ունի, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից հետո երկրում կարող է սկսվել քաղաքացիական պատերազմ:
«Ամերիկացիների ավելի քան մեկ քառորդը կարծում է, որ այս տարվա նախագահական ընտրություններից հետո կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել»,– գրում է թերթը։
Նշվում է, որ չափահաս ամերիկացիների 27%-ը հավանական է համարում բռնության բռնկումները ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո։
Միաժամանակ, ամերիկացի ընտրողների 84%-ը նշել է, որ ԱՄՆ-ն բաժանվել է ավելի քան 10 տարի առաջ, և միայն 5%-ն է կարծում, որ երկիրն ավելի միասնական է դարձել։
Հարցումն անցկացվել է հոկտեմբերի 18-ից հոկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում, որին մասնակցել է 1266 մարդ։ Վիճակագրական սխալը 3,2 տոկոսային կետ է։