Մերիլին Մոնրո.հետաքրքիր փաստեր նրա կյանքի մասին
ՀասարակությունՄերիլին Մոնրոն (իրական անունը Նորմա Ջին Բեյքեր) ծնվել է 1926թ.-ին Լոս-Անջելեսում, երկու շաբաթական տարիքում նրան հանձնել են այլ ընտանիքի:
1962 թվականի ամռանը դերասանուհին պետք է սկսեր նկարահանվել «Ինչ-որ բան պետք է պատահի» կատակերգությունում, սակայն հունիսի 8-ին չեղարկվել էր նրա մասնակցությունը նկարահանումներին։
1962 թվականի օգոստոսի 4-ին, ինչպես երևում է Մերիլինի տան աշխատակցուհու՝ Յունիս Մյուրեյի ցուցմունքներից, Մոնրոն, հայտնելով իր հոգնածությունը, վաղ գնում է ննջասենյակ՝ իր հետ վերցնելով հեռախոսը։ Արդյունքում շատերը պատմում էին, որ Մերիլինի հետ խոսել էին իր կյանքի վերջին ժամերին, սակայն նման ենթադրությունները ոչ մի կերպ չհաստատվեցին (ներառյալ հանրահայտ «Հաջողություն մաղթիր Փեթին, նախագահին և քեզ, քանի որ դու լավ տղա ես» արտահայտությունը, որը ասել է Փիթեր Լոուֆորդին, ըստ իր ցուցմունքների, հազիվ պտտվող լեզվով)։
Մի քանի ժամ անց՝ կեսգիշերից հետո, Յունիս Մյուրեյը, անհանգստացած լինելով նրանով, որ Մերիլինի դռան մոտից ինչ-որ լույս է ճառագում, մտնելով այգի և նայելով ննջասենյակի պատուհանից, հայտնաբերել էր Մոնրոյի անկենդան մարմինը, որն ընկած էր մահճակալին։
Անհանգստանալով Յունիս Մյուրեյը զանգել էր աստղի հոգեբան դոկտոր Ռալֆ Գրինսոնին և նրա անձնական բժիշկ Հայման Էնգելբերգին։ Գրինսոնը ժամանել և հայտնաբերել էր Մերիլինի դին։ Մի քանի րոպե անց հայտնվել էր Էնգելբերգը, որն արձանագրել էր մահը։ Վերջինիս պատճառը, ինչպես ցույց էր տվել փորձագիտական քննությունը, դարձել էր «բարբիտուրատներով սուր թունավորումը, գերդոզավորումը»։ Ոստիկանական հաշվետվության մեջ գրվել էր․ «Հավանաբար, ինքնասպանություն»։
Մերիլին Մոնրոյին մահացած էին գտել հեռախոսը ձեռքին 1962 թվականի օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը Լոս Անջելեսի Բրենթվուդ շրջանի իր սեփական տանը՝ 12305 Fifth Helena Drive, Բրենթվուդ, Կալիֆորնիա հասցեով։ Մահճակալի մոտ դրված էր քնաբեր դեղահաբերի դատարկ տուփ։ Դեղահաբերի 14 այլ դատարկ տուփ դրված էր գիշերային սեղանիկի վրա։ Մոնրոն մահվանից առաջ չէր թողել ոչ մի գրություն։ Մարմինը տեղափոխել էին դիահերձարան։ Դիահերձումը կատարել էր բժիշկ Թոմաս Նոհութին, ինչից հետո հայտարարվել էր, որ Մերիլին Մոնրոն մահացել էր քնաբերով գերդոզավորման պատճառով։
2015թվականին տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ ԿՀՎ նախկին աշխատակից 78-ամյա Նորման Հոջեսը, գտնվելով Վիրջինա նահանգի հոսպիտալում մահամերձ վիճակում, խոստովանել էր Մերիլին Մոնրոյի սպանությունը։ Հոջեսը հայտարարել էր, որ 1959 թվականից մինչև 1975 թվականը հինգ պրոֆեսիոնալներից բաղկացած խմբի կազմում ավելի քան երեսուն պատվերով սպանություն է կատարել․ սպանվողների թվում են եղել քաղաքական գործիչներ, աստղեր, լրագրողներ, հասարակական գործիչներ։ Նա նաև ասել էր իրենց հանցավոր խմբի առաջնորդի անունը, որը մահացել էր 2011 թվականին։
«Մեզ մոտ վկայություն հայտնվեց այն մասին, որ Մերիլին Մոնրոն քնել էր ոչ միայն Քենեդիի, այլև Ֆիդել Կաստրոյի հետ։ Իմ ղեկավար Ջիմի Հեյուորթն ասաց, որ նա պետք է մահանա, և ես պետք է կազմակերպեմ, որպեսզի դա թվար որպես ինքնասպանություն կամ գերդոզավորում։ Նախկինում ես ստիպված չէի եղել կանանց սպանել, սակայն ենթարկվեցի հրամանին։ Ես արեցի դա Ամերիկայի համար։ Չէ որ Մոնրոն կարող էր կոմունիստներին ռազմավարական կարևոր տեղեկատվություն տալ, իսկ մենք չէինք կարող դա թույլ տալ»,- ասել էր լրագրողներին Նորման Հոջեսը։ Պրոֆեսիոնալ դիպուկահարի խոսքերով՝ նա հստակորեն հիշում էր, թե ինչպես էր մտել սելեբրիթիի սենյակ և ներարկել էր նրան քլորալհիդրատ նեմբուտալի հետ՝ երկու հզոր թմրանյութ։ Նա մահացել էր գերդոզավորումից։
«Մերիլին Մոնրոյի սպանություն․ գործը փակված է» վավերագրական գրքում լրագրողները գրում են, որ Մոնրոյին վերացրել են, երբ նա փորձել է հանրությանը պատմել Քենեդի կլանի կեղտոտ գաղտնիքների մասին։ Դրանցից շատերում աստղը ներգրավված էր անձամբ։
Նրան թաղել են խորշային դամբարանում 1962 թվականի օգոստոսի 8-ին Վեսթվուդյան գերեզմանոցում։