ՌԴ-ն չի կարող գոյություն ունենալ, եթե կորցնի իր ինքնիշխանությունը, մեզ սպառնալն անիմաստ է․ Պուտին
ՄիջազգայինՌուսաստանը չի կարող գոյություն ունենալ, եթե կորցնի իր ինքնիշխանությունը: Մեր անվտանգության բարձրացմամբ, անկախությամբ պետք է ամրապնդենք ինքնիշխանությունը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով BRICS-ի ամփոփմանը։
Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանն ինքն է հաղթահարելու իր խնդիրները․ «Ռուսաստանին սպառնալն անիմաստ է, դա մեզ միայն աշխուժացնում է։ BRICS-ի բոլոր երկրները տրամադրված են, որ Ուկրաինայում հակամարտությունն ավարտվի որքան հնարավոր է խաղաղ և շուտ»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը: