Թունդ ալկոհոլի սիրահար չեմ, բայց գինուց կամ գարեջրից չեմ հրաժարվում. Սպերցյան
ՍպորտՀայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է ալկոհոլի օգտագործման մասին.
«Գարեջո՞ւր հանդիպումից հետո: Ոչ, ես ավելի հանգիստ եմ: Ընդհանուր առմամբ, եթե թիմով հավաքվում ենք և մարզչական կազմը թույլ է տալիս, ապա ինչու ոչ: Ես խմիչքների սիրահար չեմ, հատկապես՝ թունդ ալկոհոլի, բայց երբ թիմով հավաքվում ենք, մեկ բաժակ գարեջրից կամ գինուց չեմ հրաժարվում»,- 24-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport24-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը ռուսական թիմի կազմում անցկացրել է 18 խաղ, դարձել 5 գոլի և երկու ասիստի հեղինակ: