Հայկ Սարգսյանի եղբորը նամակ են ուղարկել․ «հերդ մեզ վատություն ա արել, էլի տրաքելու եք»․ նամակի մանրամասները. Ով է նա
ՔրեականԱԺ ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբորը՝ Նաիրի Սարգսյանին կանչել են ՀՀ քննչական կոմիտե ու հարցաքննել:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հարցաքննությունը կապված է եղել նրանց հոր ավտոմեքենաների յուղման կետի մոտ տեղի ունեցած պայթյունի քրեական վարույթով, սակայն սա վերջը չէ։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ենթադրյալ պայթյուն իրականացնողը նամակ է ուղարկել Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանին․ «հերդ վնաս ա տվել իմ ընտանիքին, էլի եք տրաքելու»։