Երևանն ու Բաքուն կանոնակարգերի վավերացումից հետո կկարողանան ակտիվացնել սահմանազատումը. Փաշինյան
ՄիջազգայինՀայաստանն ու Ադրբեջանը կկարողանան ակտիվացնել սահմանների սահմանազատման գործընթացը հանձնաժողովների կանոնակարգերի վավերացումից հետո։ Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Կազանում տեղի ունեցող «ԲՐԻԿՍ+» ձևաչափի հանդիպմանը։
«Հայաստանի Հանրապետության խորհրդարանը երեկ վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերի հանձնաժողովի և Պետության սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը։ Երկու երկրներում այս փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո մենք կկարողանանք ակտիվացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը՝ հիմնվելով հիմնական սկզբունքների և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրի վրա»,- նշեց նա։
Փաշինյաանը հավելեց նաև, որ «Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը այս իրավական փաստաթղթի վերաբերյալ վերջնականապես փարատեց բոլոր մտահոգությունները և հանեց բոլոր փաստարկները Հայաստանի Սահմանադրության մեջ հարևան երկրներին ենթադրյալ տարածքային պահանջների առկայության վերաբերյալ և նշեց, որո նման մեկնաբանությունները անհիմն են և ոչ իրավաչափ»։