Ես և Էրդողանը շատ բան ենք անում տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակները կարգավորելու համար․ Պուտին
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած անկախ քաղաքականությունը հարգանք է առաջացնում, հոկտեմբերի 24-ին նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Այս հայտարարությունը նա արել է Կազանում ԲՐԻԿՍ-ի պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ Էրդողանի ելույթից հետո։
«Հարգելի պարոն նախագահ, Թուրքիան, ձեր ղեկավարությամբ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, որը մեծ հարգանք է առաջացնում»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի պետության ղեկավարը նաև նշել է, որ ինքն ու Էրդողանը միասին շատ բան են անում տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակները կարգավորելու համար։