Արեգակի վրա տեղի է ունեցել ամենաբարձր X դասի բռնկում
ՀասարակությունՀոկտեմբերի 9-ից ի վեր առաջին անգամ Արեգակի վրա գրանցվել է բարձրագույն դասի (X3.3) նոր բռնկում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՌԴ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտին:
Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ A, B, C, M և X: Դրանք ուղեկցվում են արևային պլազմայի արտանետումներով, որոնց ամպերը Երկիր հասնելիս կարող են մագնիսական փոթորիկներ առաջացնել:
«Հոկտեմբերի 24-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 06:57-ին (Երևանի ժամանակով 07:57-ին-Խմբ.), 44 րոպե տևողությամբ X3.3 բռնկում է հայտնաբերվել»,- ասվում է ինստիտուտի հաղորդագրության մեջ։
Բռնկումից հետո արեգակնային ռենտգենյան ճառագայթների ազդեցության մակարդակը Երկրի իոնոլորտի վրա հասել է R3 աստղճանի (ուժեղ):