Պուտինի ձեռքում նկատվել է BRICS-ի ենթադրյալ միասնական արժույթի թղթադրամը (լուսանկարներ)
ՄիջազգայինԿազանում կայացած BRICS-ի գագաթնաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել են BRICS-ի թղթադրամ, որը, պարզվել է, իրական չէ, այլ՝ խորհրդանշական։
Թղթադրամը Ռուսաստանի ղեկավարին ցուցադրվել է ասոցիացիայի նիստից հետո, որը տեղի է ունեցել ընդլայնված կազմով։ Ինչպես նշել են լրագրողները, երկրի ղեկավարը դահլիճից դուրս է եկել թղթադրամը ձեռքին, որը հետո ժպտալով ցույց է տվել նախարարներին։ Նա թղթադրամը հանձնել է Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինային։
Վերջինիս դուր չի եկել թղթադրամը, ավելի ուշ հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա առաջարկել է, որ խորհրդանշական թղթադրամը տպագրվի Առևտրաարդյունաբերական պալատի կողմից։ Միևնույն ժամանակ Պեսկովը թղթադրամն անվանել է «քվազիփող»։ Նախագահի մամուլի քարտուղարի պարզաբանմամբ՝ դա BRICS անդամ երկրների համատեղ աշխատանքի խորհրդանիշն է։
Թղթադրամի վրա պատկերված են միավորման խորհրդանիշները և դրա անդամ երկրների դրոշները։