Վրաստանում հայտարարել են պետական հեղաշրջման նախապատրաստման մասին
ՄիջազգայինՎրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ երկրում կա մի խումբ, որը պատրաստվում է հեղաշրջում իրականացնել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո։
«Բոլոր նշանները ցույց են տալիս, որ կա մի խումբ, որը պատրաստվում է հեղաշրջման (խորհրդարանական ընտրություններից հետո)»,- լրագրողներին ասել է Պապուաշվիլին:
Նրա խոսքով՝ հեղաշրջումը ծրագրվել էր նաեւ ավելի վաղ՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Այս անգամ, ինչպես ասաց Վրաստանի խորհրդարանի նախագահը, հարձակվողները դիտորդական հասարակական կազմակերպությունների օգնությամբ պատրաստվում են կեղծ ընտրությունների մասին զեկույցներ ստեղծել՝ Վրաստանում «հետագա անկարգությունների համար կեղծ պատրվակ» ստեղծելու համար։
«Նախապատրաստական աշխատանքներ են տարվում իշխանությունը հակաժողովրդավարական ճանապարհով զավթելու համար, և դրանում ներգրավված են տեղական մոնիտորինգային կազմակերպությունները»,- հավելեց բանախոսը։