«Հրապարակ». Սրբուհի Գալյանի «պռավադնիկները» «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանն էլի աչքի է ընկել խուլիգանական վարքով. ԱԺ միջանցքում խայտառակ միջադեպ գրանցվեց ԱՄՆ-ում քվեարկության էլեկտրոնային համակարգը Թրամփի ձայները տալիս է Հարիսին (Տեսանյութ) Ռուսաստանն ու Իրանը ձգտում են սերտ համագործակցության պաշտպանության ոլորտում. Իրանական աղբյուր «Հրապարակ». Բագրատ Սրբազանը մեկնել է Մոսկվա. ոչ այնքան բուժումն է, որքան ՌԴ որոշ շրջանակների հետ հանդիպումները «Ժողովուրդ». Սրբուհի Գալյանի՝ Արդարադատության նախարար դառնալու հեռանկարով կիրականան նաև Աննա Վարդապետյանի նպատակները «Հրապարակ». Գողականների հարկի տակ՝ մարդու իրավունքների մասին «Ժողովուրդ». Ինչպես հարեւանի տան պայթյունը վախեցրեց գեներալ ՔՊ-ականին. Ցուցմունքներ Իսրայելը Ռուսաստանին խնդրել է միջնորդել իր և Հեզբոլլահի միջև խաղաղ կարգավորման հարցում. Newsweek Դժոխք ուկրաինական ուժերի համար Կուրախովոյում, պաշտպանությունը փլուզվում է աչքի առաջ. Ուկրաինացի ռազմական վերլուծաբան

Շատ տարօրինակ է… կանոնակարգը պետք է հաստատվեր մինչեւ տավուշյան սահմանագծումը եւ սահմանազատումը. Քեռյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ հետ:

— Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն Ադրբեջանի նախագահի հետ ունեցած իր հեռախոսազրույցում հայտնել էր այն մասին, որ ղազախական կողմը պատրաստ է Ալմաթիում հարթակ տրամադրել՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման համար: Արդյո՞ք դա հնարավոր եք համարում, եւ այն ի՞նչ կարող է տալ մեզ:

— Ճիշտն ասած, շնորհակալություն պետք է հայտնել ղազախական իշխանություններին՝ իրենց բարի կամքի համար: Հիմա փորձենք անդրադառնալ այն հանգամանքին, թե ի՞նչ նշանակություն ունի այդ Ալմաթիի հարթակը: Տեսեք, հիմա, ըստ էության, պայքար է գնում երկու հարթակների միջեւ:

Մեկը մոսկովյան հարթակն է բանակցությունների հիմքում, իսկ մյուսը բրյուսելյան հարթակն է, որին ինչ-որ տեղ միացած է նաեւ վաշինգտոնյան հարթակը: Դրա համար մենք երբեմն ասում ենք Բրյուսել-վաշինգտոնյան-արեւմտյան հարթակ: Հիմա այս հարթակների միջեւ եղած պայքարն ընթանում է այն բանի շուրջ, թե որտե՞ղ պետք է կնքվի պայմանագիրը, ո՞վ կլինի այդ պայմանագրի կնքման մոդերատորը:

Ասենք, Ռուսաստանը, թե Եվրամիությունը՝ Միացյալ Նահանգների հետ, եւ սա շատ կարեւոր է, քանի որ այդ մոդերատորները, բնականաբար, այդ պայմանագրում առավելագույնս ձեւակերպումները տալու են այնպես, որպեսզի իրենց շահերը նույնպես պաշտպանվեն:

Դրա համար Մոսկվան 2020-2022 թվականներին Ալիեւին եւ Փաշինյանին ձգում, տանում էր դեպի Մոսկվա, Սոչի եւ մյուս բանակցային սեղաններ:

2022 թվականից հետո, երբ Ռուսաստանը խրվեց պատերազմի մեջ՝ Բրյուսելից եվրոպական ստրատեգները կարողացան բանակցությունները քաշել եւ տանել դեպի այլ ուղղությամբ: Մենք շատ լավ գիտենք այդ Պրահայի հանդիպումը, բրյուսելյան հանդիպումները, տարբեր հայտարարությունները, ինչպես նաեւ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելը եւ այլն, եւ այլն:

Հիմա Մոսկվան բավական ակտիվացել է եւ փորձում է դա ետ տանել դեպի Մոսկվա: Հիմա այս ֆոնին, երբ ասենք ո՛չ Մոսկվա, ո՛չ Բրյուսել կարգախոսը երբեւիցե հնչեցվի, կամ ստացվի այնպես, որ կողմերը ոչ այնտեղ են ուզում, ոչ այնտեղ, գուցեեւ միջանկյալ կամ այլընտրանքային տարբերակ դառնա Ալմաթիի հարթակը, որտեղ նպաստավոր իրավիճակ կարող է ստեղծվել՝ բանակցությունների համար:

Ինչո՞ւ նպաստավոր, որովհետեւ նախ Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Ղազախստանը՝ դրանք ԱՊՀ անդամ երկրներ են, եւ դրան գումարած Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը ՀԱՊԿ-ի անդամ երկրներ են, գումարած դրան ԵԱՏՄ երկրներ են, գումարած նաեւ նրան, որ Ղազախստանը եւ Ադրբեջանն ունեն նաեւ բավականին ամուր կապեր՝ էներգետիկ ոլորտում: Նրանք երկուսն էլ թուրքական պետությունների խորհրդի անդամ են եւ համաթուրքական ինտեգրացիոն կառույցներում շատ ակտիվ դերակատարում ունեն: Այնպես որ, Աստանա գնալը Ալիեւի համար էլ է շատ հաճելի, եւ եթե Արեւմուտքը ի վերջո չկարողանա իր մոդերատորությունն ավարտին հասցնել, Ռուսաստանը եւս չկարողանա փորձել այլընտրանքային հարթակ գտնել, ապա հնարավոր է, որ (ես չեմ պնդում, բայց ամեն դեպքում) դրան փոխարինի Ալմաթին, որովհետեւ դա չեմ կարծում, թե շատ վատ տարբերակ կլինի Փաշինյանի եւ Ալիեւի համար:

— Վերջերս ՀՀ կառավարությունը նաեւ հաստատեց սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը կդրվի ԱԺ հաստատմանը: Ըստ Ձեզ` արդյո՞ք սա կարող է վաղը վերածվել նոր կապիտուլիացիոն փաստաթղթի հիմքի:

— Կանոնակարգը հայանպաստ է, թե` ոչ, հստակ մեկնաբանում չեմ կարող տալ, բայց մի ոչ այնքան բարենպաստ նրբություն կարող եմ շեշտել: Այդ կանոնակարգը պետք է հաստատվեր մինչեւ տավուշյան սահմանագծումը եւ սահմանազատումը, ու սա շատ տարօրինակ է, որ մի հատվածում սահմանագծումն ավարտվում է առանց որեւէ լուրջ իրավական հիմքի, առանց որեւէ դիվանագիտական հարաբերությունների հաստատման: Դրանից հետո նոր փորձ է արվում հաստատել կանոնակարգ մյուս հատվածներում սահմանի՝ սահմանազատում եւ սահմանագծում իրականացնելու համար:

Տպավորություն է ստեղծվում, որ Տավուշը ուրիշ պետություն է, Գեղարքունիքը, Սյունիքը կամ Վայքը, որոնք նույնպես չէ՞ սահմաններ ունեն աջից եւ ձախից Ադրբեջանի հետ, այլ երկրների հետ կամ այլ պետական կարգավիճակում են: Այ հենց այդ բողոքական շարժումը, որ ծավալվեց հենց այդ պատճառով, որովհետեւ առանց որեւէ Խաղաղության պայմանագրի եւ դիվանագիտության, դիվանագիտական հարաբերությունների հաստատման՝ սկսվեց սահմանագծում եւ սահմանազատում իրականացվել: Իհարկե, ես օպտիմիստ եմ եւ օրինակ ինչքան էլ մեզ համար կորուստներ եղան՝ նաեւ Կիրանցի հետ կապված, բայց մի տեսակ խաղաղություն է՝ մի քիչ շատ, մի քիչ քիչ, բայց արդեն կա գործող սահման, որտեղ սահմանապահներ են կանգնած: Ամեն դեպքում, սա դրվատանքի արժանի գործողություն է, եւ ոչ մեկս չենք պատրաստվում դա սեւացնել եւ ինչ-որ այնպիսի մարտական կոչերով հանդես գալ, որ, օրինակ, կան չէ՞ այդպես ծայրահեղ կոչեր, որոնք մեզ պետք չեն: Ո՛չ, մեզ պետք է եւ՛ Խաղաղության պայմանագիր, եւ՛ սահմանագծման, սահմանազատման գործընթացի սկիզբ ու ավարտ: Հիմա եթե այդ Կանոնակարգն իսկապես կկարողանա, ասենք, իրավական հիմքի մեջ դնել այս գործընթացը, իհարկե, շատ ուրախալի կլինի, բայց ի սկզբանե արդեն այդ բացթողումները թույլ են տրվել, եւ մինչեւ հիմա նույնիսկ Կանոնակարգը չի սկսել գործել փաստացիորեն, եւ հենց դա կարելի է բացթողումներից մեկը համարել:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ



«Հրապարակ». Սրբուհի Գալյանի «պռավադնիկները»«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանն էլի աչքի է ընկել խուլիգանական վարքով. ԱԺ միջանցքում խայտառակ միջադեպ գրանցվեցԱՄՆ-ում քվեարկության էլեկտրոնային համակարգը Թրամփի ձայները տալիս է Հարիսին (Տեսանյութ)Ռուսաստանն ու Իրանը ձգտում են սերտ համագործակցության պաշտպանության ոլորտում. Իրանական աղբյուր«Հրապարակ». Բագրատ Սրբազանը մեկնել է Մոսկվա. ոչ այնքան բուժումն է, որքան ՌԴ որոշ շրջանակների հետ հանդիպումները«Ժողովուրդ». Սրբուհի Գալյանի՝ Արդարադատության նախարար դառնալու հեռանկարով կիրականան նաև Աննա Վարդապետյանի նպատակները«Հրապարակ». Գողականների հարկի տակ՝ մարդու իրավունքների մասին«Ժողովուրդ». Ինչպես հարեւանի տան պայթյունը վախեցրեց գեներալ ՔՊ-ականին. ՑուցմունքներԻսրայելը Ռուսաստանին խնդրել է միջնորդել իր և Հեզբոլլահի միջև խաղաղ կարգավորման հարցում. NewsweekԴժոխք ուկրաինական ուժերի համար Կուրախովոյում, պաշտպանությունը փլուզվում է աչքի առաջ. Ուկրաինացի ռազմական վերլուծաբանԽՍՀՄ փլուզումը կանխատեսող պատմաբանը կարծիք է հայտնել ուկրաինական պատերազմի ավարտի մասինՀայաստանում խոսքի կամ քաղաքական հայացքի համար մարդիկ դառնում են քաղաքական բանտարկյալ. Դանիելյան Goal-ը նշել է «Ոսկե գնդակ-2025»-ի գլխավոր հավակնորդինՆիհարում ենք մինչեւ Ամանոր. էքսպրես-դիետաԱննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել, թե ինչ տեսքով է ներկայացել այսօրվա ընթրիքինԵԱ-Մ20. Էմմա Պողոսյանը` ոսկե մեդալակիր Դեկոտինյիի կողմնակալ հայտարարությունները Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ձախողման հետևանքն են․ Ադրբեջանի ԱԳՆԿարևոր «Գրին քարտի» խաղարկությանը մասնակցել ցանկացողների համարԻտալական ակումբները դեռ հետաքրքրված են Տիկնիզյանի ծառայություններով. Euro-FutbolՍահմանադրության ո՞ր հոդվածներն են թիրախում. Գոհար Մելոյան Ի՞նչ կապ ունի Լիլիթ Բասյանն Անահիտ Սիմոնյանի վերջին հայտարարությունների հետ. սննդաբանի հրապարակումըԱստիճանաբար կցրտի 3-6 աստիճանով, սպասվում են ձյան և անձրևի տեսքով տեղումներՕրենքով գող-ը սպառնալիքի միջոցով ստանձնել է պարտքերի վերադարձի և այլ հարցերի լուծումը. 5 անձի մեղադրանք է ներկայացվել2025թ-ին բանակում նոր համազգեստ կունենանք. Հաստատվել է նաև Բանակի զարգացման հայեցակարգը. Սուրեն ՊապիկյանԵԱ-Մ20. Վալերիկ Մովսիսյանը՝ բրոնզե մեդալակիրԻնչպես է պետք պատրաստվել ուլտրաձայնային հետազոտության ճիշտ պատկեր ստանալու համար«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ու քարտուղարն այցելել են ապօրինաբար ձերբակալված քաղաքացիներինԲաքուն և Երևանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղության շուրջ բանակցություններում, հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. ԲայրամովՍտանձնել եմ ձերբակալված Հովհաննես Ավետիսյանի պաշտպանությունը. Արսեն ԲաբայանՊեսկովը հայտարարել է ԿԺԴՀ-ի հետ հարաբերությունները զարգացնելու Ռուսաստանի շահագրգռվածության մասինՈւՂԻՂ․ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստՀՀԿ-ի և ՔՊ-ի տարբերությունը: Ինչպե՞ս համեմատել անհամեմատելինՀայաստանում ֆուտբոլը դեգրադացիա է ապրում. «Փյունիկը» միացավ ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջինԻնչ եղանակ կլինիՎրացի տղամարդկանց փորձում են ԼԳԲՏ պարտադրել․ նրանք դա չեն ընդունի՝ ամբողջ կյանքում նախընտրել են կանանց․ ԼուկաշենկոՍերժ Սարգսյանը ոչ միայն եղել է Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի ջատագովն, այլ Ցեղասպանության ճանաչման գործընթացի աշխարհագրությունը կտրուկ մեծացել էՓոփոխություններ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքումՓոփոխություն՝ Արցախից բռնի տեղահանված բնակարանային ապահովման ծրագրումՀնարավոր է հրաժարվել ուղեվարձի թանկացումից․ տեսանյութՄիրզոյանը հունից դուրս եկավ․ հրաժարվեց պատասխանել հարցերին (տեսանյութ)Արցախն ու Ուտիքը պատմական հայկական նահանգներ են, և վերջ. Էդուարդ ՇարմազանովՄի հատ ասեք՝ էդ ի՞նչ ենք զիջել. Արարատ Միրզոյանը՝ Աննա Գրիգորյանին (տեսանյութ)Ինչպես են վրացի ընդդիմադիրները արդարանում ընտրազանգվածի առաջ. ԲացառիկԲուհերին հանում են, որ տեղը հյուրանոցներ սարքեն. դասախոս (տեսանյութ)ՀԱՊԿ-ը պատշաճ չի արձագանքել ՀՀ սահմանների նկատմամբ ագրեսիայի հարցին․ Միրզոյան (տեսանյութ)Հայաստանում աշխարհազորը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով. որոշում«Գիտեք, մենք ի՜նչ կոնյակ ունենք» ասում, ուրախանում ենք, բայց կողքից քմծիծաղ է առաջացնում․ Փաշինյան (տեսանյութ)ՔՊ-ի քաղաքականությունն է՝ ոչնչացնել մեկը՝ փրկելու համար մյուսը11 տարի անց․ Վրաստանը փորձում է պահպանել իր սուբյեկտայնությունը՝ հետևելով Սերժ Սարգսյանի օրինակինԱճուրդով կվաճառվի Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շենքերից մեկը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top