Պատահական չէր, որ Անկարայում ահաբեկչություն տեղի ունեցավ այն պահին, երբ Էրդողանը մասնակցում էր ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին
ՄիջազգայինԷրդողանը գտնվում է Կազանում` ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին, երբ Անկարայում ահաբեկչություն է տեղի ունենում: Սա չի կարող պատահականություն լինել։ Առավել եւս, որ հարձակումը համընկավ այն պահին, երբ հանդիպում էին Պուտինն ու Էրդողանը:
ՄԻ շարք հեղինակավոր փորձագետներ կարծում են, որ սա հստակ ազդանշան է Արևմուտքից` Թուրքիան չի կարող միանալ BRICS-ին: Մինչ Թուրքիան ակտիվորեն ձգտում է ամրապնդել համագործակցությունը իր արևելյան դաշնակիցների հետ, Արևմուտքն օգտագործում է բոլոր հնարավոր լծակները՝ իրեն այդ քայլից հետ պահելու համար։
Այս միջադեպը ցույց է տալիս Անկարայի վրա ճնշումը և Արևմուտքի ցանկությունը՝ թույլ չտալ Թուրքիային դառնալ նոր համաշխարհային դաշինքի մաս, որը կարող է փոխել ուժերի գլոբալ հավասարակշռությունը: