Ռուսական ուժերը գրավել են Իզմայլովկան` օպերատիվ շրջապատման վիճակում դնելով Գորնյակի ողջ գոտին (Տեսանյութ, քարտեզ)
ՄիջազգայինՍելիդովոյում հատվածում ռուսական ուժերի այսօրվա լուրջ հաջողությունից հետո տեղեկություններ եկան, որ այդ առանցքային բնակավայրից մի փոքր հարավ, իր հերթին ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Գորնյակի հատվածում եւս ռուսական ուժերը վճռորոշ հաջողություններ ունեն: Ռուսները գրավել են Գորնյակի հարեւան Իզմայլովկա գյուղ, որը հանգուցային էր ողջ Գորնյակի, ավելի կոնկրետ` մինչեւ Կուրախովոյի ջրամբար ընկած հատվածի համար (Քարտեզում):
Ավելին, դատելով Իզմայլովկայում ռուսական դրոշը բարձրացնելու մասին տեսանյութիվ, ռուս մարտիկներն այդ պահին բացարձակ չեն վախենում հակառակորդի կրակից, այսինքն, մարտական գործողություններն ակնհայտորեն արդեն մոտ չեն այդ հատվածին։
Իզմայլովկան գրավելով, ռուսական ուժերն արդեն իսկ գործնականում օպերատիվ շրջապատման վիճակում են դրել Գորնյակի, ավելի հարավ գտնվող Կուրախովսկայայի եւ այդ ողջ գոտու ուկրաինական ուժերին:
Ավելին, շարունակելով հարձակումը դեպի հարավ` շրջանցելով այս գոտում ուկրաինական պաշտպանության երկու առանցքային կետերը` «Կուրախովսկայա» թիվ 42 հանքավայրը, դրա հարակից հարստացուցիչ կոմբինատը` նրանց թափոնների բարձրադիր գոտով հանդերձ, ռուսական ուժերը կարող են դուրս գալ Կուրախովոյի ջրամբար` ֆիզիկապես շրջապատելով Գորնյակի ողջ գոտին: