Սելիդովոն կարող է մեկ-երկու օրում ամբողջության գրավվել ռուսների կողմից (Տեսանյութ, քարտեզ)
ՄիջազգայինԱմեն ինչ հուշում է, որ ամենամոտ օրերին ռուսներն ամբողջովին կգրավեն դոնբասյան ռազմաճակատում ուկրաինական վերահսկողության առանցքային կետերից մեկը` Սելիդովոն:
Ինչպես ցույց է տալիս այսօրվա առաջին կեսի դրությամբ արված տեսանյութը, ռուսները դրոշ են բարձրացնել Սելիդովոյի բարձրահարկ շենքերի գոտում, որը համարվում էր ուկրաինական պաշտպանության առանցքային գոտին: Այդ դրոշը ցույց է տալիս, որ Սելիդովոյի ողջ հարավային եւ արեւելյան հատվածը ռուսների վերահսկողության տակ է (Քարտեզում):
Օրվա երկրորդ կեսից կան դեռ ստուգվող տվյալներ, որ ռուսական ուժերն աստիճանաբար մտնում են Սելիդովոյի արեւմտյան գոտի: Դրանով քաղաքի կենտրոնական եւ հյուսիսային հատվածի պաշտպանությունը կարող է հայտնվել խորը շրջապատման մեջ, եթե միայն այս գիշեր ուկրաինական վերջին ուժերը չփորձեն հեռանալ Սելիդովոյից:
«Ինչն ուշագրավ է: Ուկրաինական կողմը զգալի ուժեր էր կենտրոնացրել Սելիդովոյում` հայտարարելով, որ կարող է ամիսներով այն պահել: Սակայն գոնե այս պահի իրողությունն այն է, որ բուն քաղաքում շատ ծանր ճակատամարտ պարզապես չի նկատվում: Սելիդովոն շրջանցող թեւերը պարտադրեցին քաղաքի պաշտպաններին մտածել միայն փախուստի մասին, իսկ դա արդեն խոսում է, որ ոչ միայն ռուս զինվորները, այլ նաեւ հրամանատարությունն է սովորել կռվել այնպես, ինչպես ակնկալվում էր ռուսական հրամանատարություն ասվածից: