Մանրամասներ ՔՊ վարչության նիստից. Ալեքսանդր Սիրունյանը 0 ձայն է ստացել, Արմեն Խաչատրյանը՝ 3
ՀասարակությունՔաղաքացիական պայմանագիր կուսակցությունն արդեն շուրջ մեկ ամիս է՝ չի կարողանում արդարադատության նոր նախարար ընտրել։ ՔՊ Վարչությունն արդեն երկրորդ նիստն է անում, որպեսզի նոր նախարար ընտրի, սակայն՝ ապարդյուն։
ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ վարչության երեկվա նիստից։
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը և Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ելույթներից հետո ինքնաբացարկ են հայտնել, արդյունքում՝ վարչության նիստում քննարկումներն ընթացել են ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի և փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունների շուրջ, ով ևս ՔՊ կուսակցության անդամ է։
ՔՊ վարչության անդամներից միայն 3-ն են քվեարկել Արմեն Խաչատրյանի թեկնածության օգտին, իսկ Ալեքսանդր Սիրունյանն առհասարակ քվե չի ստացել։
Կայքը տեղեկացել է, որ Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ չի քվեարկել, պասիվ կեցվածք է ունեցել, միայն նիստն է վարել, բայց դիրքորոշում թեկնածուների վերաբերյալ չի հայտնել։
Փաստ է մեկ բան՝ թեկնածուներից և ոչ մեկը Փաշինյանի սրտով չէ, վերջինս իր թիմակիցներին հստակ ասել է, որ գոհ էր նախկին նախարար Գրիգոր Մինասյանի աշխատանքից, ում դեմ ՔՊ-ական պատգամավորները ստորագրահավաք էին նախաձեռնել, և ՔՊ-ականներից պահանջել է՝ ինչպես պարտադրեցիք նրան հրաժարական տալ, համապատասխան թեկնածու գտեք։