Թույլ չտանք Հայաստանը վերածեն հակառուսաստանի. Երջանիկ Ղազարյան
ՏեսանյութերՀայաստանի Կոմունիստական կուսակցությունը Ռուսական կայսրության կողմից Երեւանի բերդի գրավման 197-ամյակի կապակցությամբ տոնական քայլերթ իրականացրեց մայրաքաղաքում եւ ի նշան հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության եւ համատեղ հաղթանակների՝ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առաջ ծածանեց Հաղթանակի դրոշը։
ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար ԵՐՋԱՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ, անդրադառնալով օրվա խորհրդին, ընդգծեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը դարավոր բարեկամության պատմություն ունեն, որն Արեւմուտքը եւ նրա ծառա ուժերը միշտ փորձել են խարխլել, հատկապես 2018 թվականի բռնի իշխանազավթումից հետո:
«Այսօրվա իշխանությունն ինչքան հնարավոր է օր օրի վատթարացնում է հայ-ռուսական հարաբերությունները: Հարաբերությունների այսպիսի մակարդակը գոհացուցիչ չէ եւ սրընթաց գնում է դեպի անկում: Մենք՝ հայամետ ուժերս, գտնում ենք, որ Հայաստանի անվտանգությունը Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալն է, երկկողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով ավելի զարգացնելն է: ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի նպատակը Հայաստանին Ռուսաստանից կտրելն է եւ տարածաշրջանում Ռուսաստանի դերը հնարավորինս նվազեցնելը: Այսօր մեր խնդիրն է թույլ չտալ, որ Հայաստանը վերածեն Ուկրաինայի կամ հակառուսաստանի», - մանրամասնեց Ղազարյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ