Արոյի հետ խոսելու բան չկա. ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքՇատերի ուշադրությունից չի վրիպել փաստը, որ թեեւ Ստամբուլում կայացած «3+3» ձեւաչափով երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում Միրզոյան Արարատը հանդիպեց ինչպես Իրանի, այնպես էլ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ, սակայն խոսք անգամ չեղավ Լավրովի հետ հանդիպման մասին: Այդ մասին ոչինչ ասված չէ նաեւ ՀՀ արտգործնախարարության կայքում: Եվ ահա, կցկտուր խոսակցություններ կան, որ որոշ ոչ պաշտոնական շփումներ Միրզոյանի եւ Լավրովի միջեւ, այնուամենայնիվ, եղել են: Սակայն փորձերը՝ կազմակերպել նաեւ պաշտոնական հանդիպում, Լավրովը մերժել է՝ բացատրությամբ, որ պարզապես խոսելու բան չկա: Որ եթե անգամ հաջողվի Միրզոյանի հետ ինչ-որ բաներ պայմանավորվել, չկա երաշխիք, որ պայմանավորվածությունները կարող են կյանքի կոչվել, այդ թվում՝ Փաշինյանի կողմից: