Դիեգո Մարադոնայի որդին կդառնա իսպանական ակումբի գլխավոր մարզիչը
ՍպորտԱրգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի որդին՝ Դիեգո Սինագրան, կդառնա Իսպանիայի առաջնության երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Իբառա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը։
«Մենք ուրախ ենք ներկայացնել Դիեգո Մարադոնա կրտսերին: Բարի գալուստ, հաջողություններ ենք մաղթում», – ասվում է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Մարադոնա կրտսերը ծնվել է Նեապոլում և ունի իտալական ու արգենտինական քաղաքացիություն: Որպես ֆուտբոլիստ նա հանդես է եկել իտալական ցածր առաջնությունների ակումբներում: Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո դարձել է մարզիչ, իսկ նրա վերջին ակումբը եղել է իտալական «Մոնտեկալչոն»:
Դիեգո Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին՝ 60 տարեկան հասակում: Աշխարհի 1986 թվականի առաջնության չեմպիոնի մահվան պատճառը սրտի կանգն էր: