Խարդախության նոր սցենար․ հիմա էլ բանկերի անունից առաջարկում են կարծիք հայտնել
ՀասարակությունՀայաստանում գործող գրեթե բոլոր բանկերի անունից խարդախության նոր ձև է տարածվում։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին զգուշացնում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Ֆեյսբուքում, ինստագրամում, նաև տելեգրամյան խմբերում օգտատերերին խարդախներն առաջարկում են կարծիք հայտնել բանկի աշխատանքի վերաբերյալ, հարցում լրացնել, բոնուսներ ստանալ և այլն։ Դա անելու համար օգտատերերն ուղղորդվում են մի էջ, որտեղ պետք է նաև լրացնել գաղտնաբառն ու մուտք գործել բանկային հաշիվ։ Այսպես զեղծարարները տիրանում են օգտատերերի բանկային տվյալներին։
Մեդիափորձագետը կոչ է անում զգոն լինել՝ խարդախության զոհ չդառնալու համար։