Կազանում BRICS-ի 16-րդ գագաթնաժողովը պաշտոնապես սկսեց իր աշխատանքը
ՄիջազգայինԿազանում BRICS-ի 16-րդ գագաթնաժողովը պաշտոնապես սկսեց իր աշխատանքը:
Կազմակերպության անդամ երկրների ղեկավարները հավաքվել էին «նեղ շրջանակում» իրենց հանդիպմանը։ Այն բացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի խոսքով։
Ընդհանուր առմամբ, Կազանում BRICS-ի միջոցառումներին կժամանեն 36 պետությունների ներկայացուցիչներ, որոնցից 22 երկրները կներկայացնեն առաջնորդներ, ինչպես նաև 6 միջազգային կազմակերպությունների ղեկավարություն։ Կուբայի, Սերբիայի և Բրազիլիայի նախագահները չեն կարողանա մասնակցել BRICS-ի գագաթնաժողովին միանգամայն հարգելի պատճառներով: