Նվիրում եմ «Իրավունք»-ի կազմավորման 35-ամյակին
Իրավունք 35Հուշ է դարձել օրերն անցողիկ,
Ու դարն էլ հսկա մարող պատմություն,
«Իրավունք» օրաթերթ, դու աշխարհ եկար
Անցողիկ հին դարի մայրամուտին:
Տիեզերքի կարգավորող ուժի շնորհիվ`
Նոր ժամանակի հրամայականի պահանջով,
Իսկ Հայաստանը խենթ ու ալեկոծ
Դավաճանության թեւին բազմած,
Եվ մոլորությամբ արբած նորովի,
Իր ձեռքով բացեց դարպասները գոց,
Եվ մեծ բարձունքից գլորվում էր ցած`
«Անկախություն» բառը շուրթերին:
«Իրավունք» օրաթերթ, արշալույսներին պարզված քո դեմքին
Ես խիզախումներ եւ խոյանքներ տեսա քո հայացքի մեջ,
Քայլում ես արդեն երեսունհինգ տարի,
Քայլում ես այնպես ծանր ու վիթխարի,
Ասես Հայկական լեռնաշխարհն ես ուսերիդ տանում:
Դարձել ես աչքը հայ ժողովրդի,
Եվ ճշմարտության զինվորը դարի,
Եթե «Իրավունքը» իր աչքը փակի,
Հողը չի զգա ձայնն իր պատմության,
Իրավունք չունի լռել, չխոսել,
Նոր դարի խիղճն է ուսերին տանում,
Եվ դու, իր հեռու գալիք բարեկամ
Կարդալու լինես «Իրավունք» թերթի մասին՝
Իմացիր, որ մեր օրերի խորքում,
Նա է միշտ եղել կրքերի գերի,
Հասկացիր «Իրավունքի» իղձերը հորդուն,
Ու պայծառ նայիր նրա անցած օրերին:
Եվ քո հին լեզվով, չարենցյան ոճով պատմիր աշխարհին,
Որ «Իրավունք» օրաթերթը եկել է դարերից,
Ու գնում է հաղթական, դեպի դարերը նորից`
Դեպի փայլուն ապագան:
ԳԵՂԱՄ ԳԱԼՍՏՅԱՆ
Հայ կոմունիստ