Զախարովան մեկնաբանել է Լեհաստանի հայտարարությունները ՌԴ դեսպանին արտաքսելու մասին
ՄիջազգայինՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Լեհաստանի ԱԳՆ-ի հայտարարությունները ռուս դեսպանի արտաքսման և Գերմանիայից փոխհատուցման պահանջների բացակայության մասին, հայտարարել է, որ 21-րդ դարի առաջին քառորդում սուտը սկսում է ճշմարտություն կոչվել:
«Ավարտին էր մոտենում 21-րդ դարի առաջին քառորդը։ Տղամարդիկ դառնում էին կին, իսկ սուտը կոչվում էր ճշմարտություն», գրել Է Զախարովան իր տելեգրամյան ալիքում՝ մեկնաբանելով լուրն այն մասին, որ Լեհաստանի ԱԳՆ-ն Գերմանիայից փոխհատուցում չի պահանջի և միաժամանակ մտածում է Ռուսաստանի դեսպանին արտաքսելու մասին։
Ավելի վաղ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել էր, որ չի բացառում երկրից ռուս դեսպանի արտաքսումը և որ ավելի վաղ հետ է կանչել Պոզնանում Ռուսաստանի հյուպատոսության աշխատանքի համաձայնությունը, աշխատակիցները Լեհաստանի տարածքում «անցանկալի անձինք» կճանաչվեն: Նա պարզաբանել է, որ դա կապված է իր հայտարարության հետ, որն արվել է երկուշաբթի օրը՝ դիվերսանտի ձերբակալման մասին, որը Վրոցլավում հրկիզումներ էր ծրագրել իբր ռուսական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ: Դրա մասին ոչ մի ապացույց նա չի ներկայացրել։
Պոզնանում Ռուսաստանի հյուպատոսության աշխատանքի համաձայնությունը հետ կանչելու մասին հաղորդագրությունից հետո Զախարովան «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ ռուսական կողմը դրան «ցավոտ պատասխան» կտա: