ԽՍՀՄ փլուզումը կանխատեսած պատմաբանը հայտարարություն է արել Ուկրաինայի մասին
ՄիջազգայինԱրեւմուտքը պարտվել է ուկրաինական հակամարտությունում, ասել է ֆրանսիացի պատմաբան Էմանուել Թոդը Berliner Zeitung-ին տված հարցազրույցում։
«Շատ պարզ: Արևմուտքը տանուլ տվեց Ուկրաինայում հակամարտությունը: Այժմ տեղի է ունենում աշխարհի վերակազմավորում, այն էլ՝ ոչ Արևմուտքի գաղափարներին համապատասխան»,- նշել է նա։
Պատմաբանի խոսքով՝ համաշխարհային ասպարեզում նոր խաղացողներ են մտնում խաղի մեջ, օրինակ՝ BRICS-ի երկրները։
«Արևմուտքը ցանկանում էր մեկուսացնել Ռուսաստանին, բայց պարզվեց, որ աշխարհի շատ երկրներ չեն ցանկանում միանալ նրան այս հարցում։ Այս համատեքստում BRICS-ը սկսեց նմանվել մի տեսակ հակակշռի Արևմուտքին»,- եզրափակել է Թոդը:
Էմանուել Թոդը մարդաբան է, պատմաբան, էսսեիստ, կանխատեսող և բազմաթիվ գրքերի հեղինակ։ Նրա որոշ աշխատություններ, ինչպիսիք են «Տնտեսական պատրանքը» և «Կայսրությունից հետո», հիմնարար են դարձել հասարակական գիտությունների ուսումնասիրության մեջ։ 1976 թվականին նա իր «Վերջնական ձախողում» գրքում կանխատեսել է Խորհրդային Միության փլուզումը։