Ռուսական բանակը հետ է գրավել Կուրսկի տարածքների 50%-ը և կարող է հարձակում սկսել Զապորոժեի վրա. The Economist
ՄիջազգայինՌուսական բանակը հետ է գրավել Կուրսկի շրջանի տարածքների 50%-ը և կարող է հարձակում սկսել Զապորոժյեի վրա: Նման կարծիք է հայտնել The Economist-ը:
«Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան ասում է, որ Ռուսաստանի հաջորդ թիրախը կարող է լինել հարձակումը Զապորոժիե քաղաքի վրա, որը խոշոր արդյունաբերական կենտրոնն է Ուկրաինայի հարավում»,- գրում է ամսագիրը:
Ռուսաստանն արդեն վերադարձրել է Կուրսկի մարզում Ուկրաինան նախկինում զավթած տարածքի մինչև կեսը, նույն աղբյուրը հայտնել է The Economist-ին։
Նախկինում ռուսները Զապորոժիեի շրջանի մի շարք հատվածներում առաջ են շարժվել` որպես հետախուզություն, սակայն այնտեղ լայնածավալ գործողություններ դեռ չեն եղել։
«Միևնույն ժամանակ, ինչպես արդեն գրել ենք, Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի շրջանները ռազմավարական նշանակություն ունեն Ուկրաինայի պաշտպանունակության համար, շատ ավելի մեծ, քան Դոնբասը, որտեղ ներկայումս ընթանում են հիմնական ռազմական գործողությունները»,- գրում են Կիևի վերլուծաբանները։