«Հրապարակ». Քյարամյանի ուսուցիչը Գեւորգ Կոստանյանն է
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ի Վերահսկող հանձնաժողովը, Հովիկ Աղազարյանից բացի, հարցաքննության է կանչել նաեւ պատգամավոր Արփի Դավոյանի օգնական Ներսես Խաչատրյանին եւ պատգամավոր Նարեկ Զեյնալյանին։ Առաջինն Արգիշտի Քյարամյան-Հովիկ Աղազարյան միջադեպի «մեղավորն» է` «սեւ շորով պատգամավորը», որի ռեպլիկին արված կոշտ դիտողության առիթով Աղազարյանը նկատողություն արեց Քյարամյանին, ու վեճը թեժացավ։
Ես չեմ կարողանում ընկալել՝ ո՞րն է ավելի վատ՝ հասկանալով, թե որտեղ եք գտնվում, եւ նման ոճո՞վ եք խոսում պատգամավորների հետ, թե՞ հակառակը։ Ես Ձեզ առաջարկում եմ, հորդորում եմ՝ փոխել Ձեր խոսելաոճը եւ առավել եւս՝ ժեստիկուլյացիան սահմանափակել, երբ խոսում եք ԱԺ պատգամավորի հետ»։
Միջադեպից հետո շատերը հիշել էին Փաշինյանի 2015-ի ելույթներից մեկը՝ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին ուղղված, նրա հաշվետվության օրը. «Ձեզ հաշիվ չեք տալիս, թե որտեղ եք գտնվում, սա գլխավոր դատախազին նշանակող մարմին է: Մատը սենց-նենց է անում, Սերժ Սարգսյանի մոտ տե՞նց եք զեկուցում: Մի հատ Ձեզ կարգի հրավիրեք, Ձեր ցուցամատը Ձեզ պահեք, ի՞նչ է նշանակում` պատգամավորը հարց տա, ցուցամատ թափ տաք:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում