«Ժողովուրդ». «Լիսկան» կնախանձեր թերեւս». ԱԺ աշխատակազմի ղեկավարը մագիստրոս է դարձել` անարգելով կրթական համակարգը
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ՀՀ ԳԱԱ-ի գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը օրերս Hark Media TV-ի եթերում հայտարարել էր, որ ՀՀ-ում համատարած անգրագիտություն է տիրում։ Վերջինս իր հարցազրույցի ժամանակ ասել է, որ Հայաստանի դպրոցներում մայրենի լեզվի շարադրություններից երեխաների 1/4-ը բացասական գնահատական է ստանում, իսկ մաթեմատիկա առարկայից՝ 2/3-ը։
Կրթության փորձագետը որակել է, որ Հայաստանում համատարած անգրագիտություն է տիրում, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը, հետ հայացք ձգելով, նկատեց, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը հենց գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանի ղեկավարությամբ, անարգելով կրթական համակարգը, դիպլոմ է ստացել:
Այս հարցով դիմեցինք Ատոմ Մխիթարյանին հասկանալու համար՝ ինչո՞ւ է հանդուրժել այդ ամենը։ Վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հարցին պատասխանեց. «Դա փաստ չէ, որովհետեւ ես մի անգամ էլ եմ մեկնաբանություն տվել։ Դասերին մասնակցել է եւ ավարտել է ինչ-որ ոչ բարձր գնահատականներով։ Բայց դասերին եթե չմասնակցեր, չէր կարող ավարտել, դա՝ վստահաբար»։
Իսկ պրակտիկան իր ենթակայությամբ, իրենից կախված մարդկանց մոտ անցնելը ի՞նչ է, եթե ոչ անարգանք կրթական համակարգի նկատմամբ:
«Լիսկան» կնախանձեր թերեւս»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում