«Ժողովուրդ». Երեւանի ավագանու ՔՊ խմբակցությունը վրդովված է. հնարավոր է հարցը հասնի Պեդրո Զարուկյանին մանդատից զրկելուն
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Քաղաքային իշխանությունը շարունակում է «պատժել» ընդդիմախոսներին:
Հիմա էլ հերթը Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանինն է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի ավագանու ՔՊ խմբակցությանը վրդովվեցրել է ընդդիմադիր Պեդրո Զարոկյանի ակտիվությունը. քաղաքային իշխանությունները մտադիր են զսպել նրան, չի բացառվում, որ հարցը հասնի ավագանու ընդդիմադիր անդամին մանդատից զրկելուն եւս:
Այս պահին մանդատից զրկելու մասով վերջնական որոշում չունենք, բայց նրա վարքը քննարկման առարկա պետք է դառնա, եւ ըստ այդմ հասկանանք՝ որ տարբերակով ենք շարժվում»:
Պեդրո Զարոկյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը եւս լսել է նման բան, բայց հստակ ոչինչ չգիտի. «Եթե մանդատից ուզում են զրկեն, պետք է հիմքերն ասեն: Եթե խոսելու, խնդիր բարձրաձայնելու համար են մանդատից զրկում, թող հայտարարեն՝ էլ ժողովրդավարություն չկա»»: