«Իրավունք» թերթի անձնակազմը պատվով կատարել է իր առաքելությունը 35 տարի. Վահան Բաբայան
ՆերքաղաքականՀարգարժան պարոն Բաբուխանյան,
Ռեֆորմիստների կուսակցության անունից շնորհավորում եմ «Իրավունք» թերթի հիմնադրման 35-ամյակի կապակցությամբ։
«Իրավունք» թերթը մշտապես իր ուրույն տեղն է զբաղեցրել հայկական տպագիր մամուլում։
Այսօր, երբ մամուլն արդեն թեւակոխել է թվային դարաշրջան, «Իրավունք» թերթը ոչ միայն չի կորցրել իր արդիականությունը, այլեւ նվաճել է նաեւ թվային մամուլի դաշտը։
Պարբերականը միշտ եղել է օբյեկտիվ տեղեկատվության աղբյուր, իր ընթերցողին տրամադրելով ստուգված եւ հիմնավորված նյութեր, ինչով առանձնացել է թրենդային հոսանքների ազդեցությանը տրվող բազմաթիվ այլ լրատվականներից։
Անհնար է գերագնահատել մամուլի, հատկապես՝ անկախ մամուլի, կարեւորությունը յուրաքանչյուր պետության կայուն եւ ներդաշնակ զարգացման համար։ Առավել ցայտուն դա երեւում է ժամանակակից աշխարհում, որտեղ քարոզչությունն ու հակաքարոզչությունը մեծ ազդեցություն ունեն քաղաքական, սոցիալական եւ այլ գործընթացների վրա։
«Իրավունք» թերթի անձնակազմը պատվով կատարել է իր առաքելությունը 35 տարի։
Հարգելի պարոն Բաբուխանյան, Ձեր ավանդը թերթի կայացման եւ զարգացման գործում անգնահատելի է։ Վստահ ենք, որ Ձեր գլխավորությամբ «Իրավունք»-ը կնվաճի նոր բարձունքներ։
Մաղթում ենք նորանոր հաջողություններ։
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ
ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆ