«Իրավունքն» այն եզակի թերթերից է, որը միշտ կանգնած է եղել թատրոնի կողքին. Հակոբ Ղազանչյան
ՄշակութայինԻ սրտե շնորհավորում եմ «Իրավունք» թերթին` 35-ամյակի կապակցությամբ: Ուզում եմ հատուկ նշել, որ «Իրավունքն» այն եզակի թերթերից է, որը միշտ կանգնած է եղել թատրոնի կողքին, միշտ բարձրացրել է թատրոնի հրատապ խնդիրները, արձագանքել` թատրոնի հուզող խնդիրներին: Եվ ես հույս ունեմ, որ հետագայում էլ մեր աշխատանքը շարունակվելու է նույն հունի վրա, մենք հնարավորություն ենք ունենալու «Իրավունքի» միջոցով հանրությանը ներկայացնել մեր առջեւ ծառացած ամեն տեսակի խնդիրները:
Հաջողություն ձեզ եւ մինչ նոր հանդիպում ձեր էջերում:
Հայաստանի Թատերական գործիչների
միության նախագահ
ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆ