Էդմոնը չփակված հոգեբանական գեշտալտ ունի ՀՀ 3֊րդ նախագահից
ԹեմաՀՀԿ֊ական Լևոն Նազարյանը գրում է
Այո', ամո'թ է Էդմոն, ամո'թ, իրոք ո'ր խայտառակություն է սա, խայտառակությու'ն։ Ու սա միակ միտքն է, որի հետ արժե համաձայնել վերջին ուղերձիցդ հետո։
Իրավիճակում, երբ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգը գործուղվել է ԱԺ, երբ հակառակորդը գնալով ավելի է սաստկացնում պահանջները, դու փորձում ես տիրաժավորել ադրբեջանական թեզեր, փորձում թիրախավորել ՀՀ նախագահներին, զբաղվում տխրահռչակ լոզունգների դիակապտությամբ ու նորից ջանում պղտորել հայ ժողովրդի գիտակցությունն։ Այո', սա այլևս նույնիսկ ոչ թե խայտառակություն է, այլև համազգային ողբերգություն։
Մի բան ակնհայտ է վստահաբար, փաստորեն Էդմոնը չփակված հոգեբանական գեշտալտ ունի ՀՀ 3֊րդ նախագահից։ Ինչը Հավանաբար հասունացել է 2018թ.֊ի ապրիլի 17֊ի ԱԺ նիստից հետո, որտեղ Սերժ Սարգսյանին հղված իր ելույթում մանիպուլացնում էր, թե. "Մարդիկ էլ էս տարիների ընթացքում LCD հեռուստացույց են գնել, կարո՞ղա ասեք, որ դա էլա ձեր շնորհքը"։ Փաստորեն Արցախի հայաթափումից հետո մեր Էդմոնը վերջապես հասկացել է, որ ոչ միայն դա էր Սերժ Սարգսյանի շնորհքն, այլ նաև սեփական հողում արժանապատիվ ապրելու իրավունքի իրացման հնարավորությունն։
Ու հիմա Էդմոնը ձեռք ու ոտք է ընկել, ամեն ինչ անում է Սերժ Սարգսյանի ուշադրությունն իր վրա ուղղելու համար, երևի ուզում է բացատրություններ տալ չստացված ելույթի համար...էդմոն ջան, բայց դու մի վհատվիր, ՀՀ 3֊րդ նախագահն մեծահոգի մարդ է, ճիշտ կլինի փորձես գրանցվել ընդունելության։
Ու այս համատեքստում, Էդմոնն իրեն քննադատողներին կոչում է քաղաքական վարձկաններ, աշխատավարձով ստատուս գրողներ, այն պարագայում, երբ օրինակ ինձ համար դիրքորոշում ունենալն ու կարծիք հայտնելն ոչ թե աշխատավարձով զբաղմունք է, այլ պատվի ու արժանապատվության հարց։ Մեզ` այն քիչ թվով մարդկանց, որոնցից մեկն էլ ես եմ, ովքեր 2018թ.֊ի ապրիլից սկսած փորել ու պահել են բազմակարծության խրամատն և որտեղ էլ վերջինս զոռբայությամբ ուզում է խցկվել, դիմում է "ո՞վ են դրանք առհասարակ" ձևակերպմամբ...
Էդմոնը ստելով պնդում է, իբրև նախկին նախագահների կողմնակիցներն իրեն "քֆրտում են", այն դեպքում, երբ մենք մեր խոսքը հատու ու ազդեցիկ դարձնելու համար քֆրտոցի կարիք չունենք։ Ռուսների ասած. "угомонись Эдмон джан"!!!, որովհետև կա հանգամանք, որն օրինակ ինձ համար բարոյական պատնեշ է, ինչից ելնելով էլ քեզ սուր անդրադառնալը համարում եմ աննպատակահարմար։ Իսկ մեկ այլ առիթով արդեն կասեմ, թե որտեղ փնտրես նշածդ "քֆրտողներին"։
Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին մեր հասարակությունն ասոցացնում է հաղթանակի ու կայացման հետ, իսկ վերջիններիս քաղաքականությունից հեռանալու "կարևորության" մասին խոսում ես կամ դու' կամ Իլհամը ու մեկ էլ որոշակի սպասարկու խմբակ։ Ո'վ, ո'վ, բայց դու ասոցիացաներից մի խոսիր ու միշտ հիշիր Էդմոն!!!
Սերժ Սարգսյանի արձագանքման շեմը սկսվում է Իլհամ Ալիևից կամ Ռեջեբ Թայիպ Էրդողանից...
Էդմոն,իրո՞ք ակնկալում ես, որ ՀՀ 3֊րդ նախագահը պետք է անձամբ անդրադառնա գործիչների, որոնց քաղաքական ներուժը ներկայացված է բացառապես իրենց վարորդով ու փողկապով։ Ու հաստատապես իմ փոխարեն քեզ կարող էր անդրադառնալ մեր երիտասարդական կառույցի լավ պատրաստված տղաներից մեկը։
Ես էլ կհիշեմ Կարպիս Փաշոյանին.
- Թարգի'ր Լաո!!!