ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ն վարչության նիստին կրկին Արդարադատության նախարար չի ընտրել, մերժել է բոլոր թեկնածուներին:
Նշենք, որ թեկնածուները 4-ն էին՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյան, վարչապետի խոսնակ Նազելի Բաղասարյան եւ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Նազելի Բաղդասարյանը եւ Սուրեն Գրիգորյանը ավելի վաղ հանել էին իրենց թեկնածությունները, սակայն գնացել և ՔՊ վարչության նիստին ելույթ են ունեցել, սակայն մերժվել են:
Փաստ է մեկ բան, թեկնածուներից և ոչ մեկը Փաշինյանի սրտով չէ:
«Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Քննարկվել են կադրային բնույթի, ինչպես նա ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքներին վերաբերող հարցեր»: