Մ23-ԱԱ. Հայկ Խլոյանը` Աշխարհի առաջնության չեմպիոն
Սպորտ
Ալբանիայի Տիրանա քաղաքում շարունակում է ընթանալ ըմբշամարտի Մ23 տարեկանների Աշխարհի առաջնությունը։
Հայկ Խլոյանը (97 կգ) եզրափակիչում հաղթեց բելառուս մարզիկին 11-6 հաշվով ու դարձավ մրցաշարի ոսկե մեդալակիր։
Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Խաչատրյանը (72 կգ) այսօր եզրափակիչում 1-3 հաշվով զիջեց Գեորգի Չխիկվաձեին և դարձավ ԱԱ-ի արծաթե մեդալակիր։