Շանթ Խաչատրյանը` Աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Սպորտ
Ալբանիայի Տիրանա քաղաքում շարունակվող ըմբշամարտի Մ23 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Խաչատրյանը (72 կգ) եզրափակիչում 1-3 հաշվով զիջեց Գեորգի Չխիկվաձեին և դարձավ առաջնության փոխչեմպիոն։
Խաչատրյանը կիսաեզրափակիչում 9-0 հաշվով հաղթել էր շվեդ մրցակցին և դուրս եկել ԱԱ-ի եզրափակիչ։
Այսօր Ալբերտ Վարդանյանը (130 կգ) կիսաեզրափակիչում պարտվեց ռուսաստանցի մրցակցին և կպայքարի բրոնզե մեդալի համար։
Արման Վարդանյանը (63 կգ) զիջեց կիսաեզրափակիչում Մոլդովան ներկայացնող մարզիկին և վաղը ևս կպայքարի բրոնզե մեդալի համար։