Ես էլ եմ եղել քաղաքապետի թեկնածու, բայց պարտվել եմ, չի նշանակում ես վատն էի.Սիմոնյանը՝ Արփի Դավոյանի թեկնածության մասին
ՆերքաղաքականԻսկ ինչու ոչ: Այս մասին, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու արդարադատության նախարարի պաշտոնի համար առաջադրեցիք ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանի թեկնածությունը, հետո մերժեցիք նրան:
Դիտարկմանը, որ նա իրավաբանական կրթություն չունի, ԱԺ նախագահն ասաց. «Ես կարծում եմ՝ ունի բավարար գիտելիքներ: Խոսքը նրա մասին է, որ որեւէ մեկը չկա, որ պետք է հնարավորություն չունենա մրցելու մնացածների հետ: Այսինքն պետք է ինչ-որ ձեւով որեւիցե մեկին այս կամ այն անձի ցանկությամբ ու գնհատականով սահմանափակվե՞նք: Մարդը ցանկություն հայտնեց մասնակցել այդ քննարկմանը, մասնակցեց, թիմի հետ քննարկեց այդ հարցը եւ անցանք առաջ: Ես էլ եմ եղել քաղաքապետի թեկնածու, բայց պարտվել եմ, չեմ կարողացել մրցակցել այդ ժամանակվա թեկնածուի հետ: Բայց դա չի նշանակում, որ ես քիչ գիտելիք ունեի կամ վատն եմ, էն մյուս թեկնածուն լավն է»:
Նշենք, որ այսօր եւս ՔՊ-ում քննարկվելու է արդարադատության նախարարի պաշտոնի համար թեկնածու առաջադրելու հարցը: Այս պահին շոշափվում է 4 թեկնածուի անուն՝ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյան, Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյան և փաստաբան Ալեքսանդր Սիրունյան:
Վերջինս, ի դեպ, երեկ մասնակցում էր Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը։