Լեվ Գրուպի հերթական հաղթանակը
ԻրավականԼուսաթափանցելիության վերաբերյալ ոստիկանական արձանագրությունները եղել են անօրինական
Երբ մեքենաների մգեցված ապակիների վարորդներին սկսեցին համատարած վարչական պատասխանատվության ենթարկել, իսկ իրավապաշտպաններն էլ բարձրաձայնեցին, որ այն իրավաչափ չէ, պետական պատկան մարմիններն ականջալուր չեղան, որովհետև տառապում են անսխալականության բարդույթով։ Անձամբ ես հանրային հարթակներով բազմիցս արձանագրել եմ, որ անթույլատրելի է նման իրավանորմով օրինապաշտ քաղաքացուն ենթարկել պատասխանատվության, քանի որ դրա իրավական հետևանքները կարող են ծանր լինել ոչ միայն քաղաքացու համար, ինչպես նյութապես, այնպես էլ բարոյական հարթության վրա, երբ մարդուն հանիրավի ենթարկում են պատասխանատվության, իսկ պետական վերահսկող մարմինները խուլ են, կույր են։
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի կորպորատիվ ծառայության կողմից նախաձեռնված դատական պաշտանության արդյունքում թիվ ՎԴ/55140523 գործով օրինական ուժ ստացած դատական ակտով արձանագրվել է, որ մինչև 2024 թվականի ապրիլ ամիսն արձանագրված լուսաթափանցելիության վերաբերյալ խախտումներն իրավաչափ չեն։
Հիմա հարց պատկան պետական մարմիններին, ովքեր տոտալ ձևով հրահանգեցին ներքին գործերի նախարարությանն իրականացնել, իրավամբ, անօրինական գործողություններ, որի արդյունքում անհարկի վեճեր, մսխվեց ժամանակ, միջոցներ, հարյուր միլիոնավոր դրամի բռնագանձումներ և այլն, պատասխանատվության ենթարկվելու՞ եք, թե ոչ, երբ ձեր անորակ, անգրագետ զեկույցի արդյունքում կառավարությունը քաղաքական որոշում կայացրեց, պարեկային ծառայությունն էլ ջանասիրաբար իրացրեց։
Շնորհակաությունս եմ հայտնում Լեվ Գրուպ-ի կորպորատիվ ծառայության ողջ անձնակազմին, ընկերության գիտագործնական կենտրոնին՝ ոսկերչական աշխատանք կատարելու համար։
Գլխավոր տնօրեն՝
Լևոն Բաղդասարյան