Կազանում մեկնարկել է BRICS-ի գագաթնաժողովը
ՄիջազգայինԱյսօր Կազանում մեկնարկել է BRICS-ի գագաթնաժողովը։ Այն կտևի երկու օր, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
Թաթարստանի մայրաքաղաք են ժամանել 33 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրո Լուիս Իեկեր Վիեյրան, Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը և Շրի Լանկայի փոխարտգործնախարար Արունի Վիջևարդան։
Սա 2006 թվականին հիմնադրված BRICS ասոցիացիայի անդամների արդեն 16-րդ հանդիպումն է։ 2024 թվականին BRICS-ի նախագահությունն անցել է Ռուսաստանին։
BRICS-ի գագաթնաժողովում նախատեսվում է քննարկել բոլոր մասնակիցների համար երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ընթացիկ տնտեսական հարցեր։
https://youtu.be/Ymxk6x1k-5o?si=GqZE2S61KUhU_P8N