Փոփոխություններ կլինեն անձնական ոլորտում. հոկտեմբերի 22-ի աստղագուշակ
ՀասարակությունԽոյ. Մարդիկ, ում հետ դուք այսօր գործ կունենաք, ձեզ հաճելի չեն, սակայն նրանք տեղյակ չեն այդ մասին: Դուք ձեզ այնպես եք պահում, կարծես պատրաստ եք դառնալ յուրաքանչյուրի լավագույն ընկերը, ինչը օգնում է համակրանք նվաճել, նոր ծանոթություններ հաստատել: Անգամ ամենալարված բանակցությունները դուք ի վիճակի եք վերածել հաճոյախոսությունների փոխանակման: Ձեզ նաև կհաջողվի անձնական հմայքն օգտագործել ինչ-որ ֆինանսական խնդիրներ լուծելու համար:
Բարենպաստ օր է միայնության մեջ զբաղմունք գտնելու համար` դուք հաճույքով ընթերցում եք և երաժշտություն լսում: Ցանկալի չեն ֆիզիկական լարումները:
Ցուլ. Այսօր դուք շատ խոցելի եք: Ձեր հայտնի մարտական ոգին թաքնվել է չգիտես որտեղ, և դուք էլ հակված եք հանձնվելու դեռ մինչ իսկական մարտի սկիզբը: Եվ դրանում ոչ մի ռազմական խորամանկություն չկա, ուղղակի դուք, չգիտես ինչու, մտածում եք, որ ի վիճակի չեք մարտնչելու: Այնինչ, դուք բավականաչափ ներուժ ունեք ձեր անբարյացկաներին հաղթելու համար: Ուղղակի չկա այն մեկը, ով ձեզ կոգեշնչեր:
Մտերիմներին դուք բազմիցս կզարմացնեք ձեր շաղակրատանքով ու փափկությամբ: Եթե խոսքը գնում է մի լուրջ բանի մասին, ապա կասկած չկա, որ շուտով դուք ձեր կարծիքը շրջադարձորեն կփոխեք, և այդ ժամանակ էլ կգա կոնֆլիկտների, վեճերի, հարաբերություններ պարզաբանելու ժամանակը:
Երկվորյակներ. Դուք լավատեսորեն եք տրամադրված և թույլ չեք տալիս մանր անախորժություններին փչացնել ձեր տրամադրությունը: Օրվա առաջին կեսը բարդ խնդիրների լուծման պահն է, որոնք ժամանակին չեն կարողացել լուծել ոչ’ ձեր աշխաըակիցները, ոչ էլ` ազգականները: Հետո ցանկություն կառաջանա մի փոքր լիցքաթափվել և ժամանակն անցկացնել հաճելի միջավայում:
Աշխարհիկ միջոցառումների այցելելը, ինչպես պարզվում է, հաճելի գործ չէ, սակայն` օգտակար է, քանի որ դուք նոր ծանոթություններ ձեռք կբերեք: Հնարավոր են վեճեր մտերիմների հետ` ֆինանսական կամ ունեցվածքային հարցերի շուրջ:
Խեցգետին. Թվում է, թե դուք ունեք այն ամենն, ինչ անհրաժեշտ է հաջողության հասնելու համար` խորաթափանցություն, սուր միտք, հնարամտություն և մարդկանց հետ լեզու գտնելու ունակություն: Չի հերիքում միայն գործելու ցանկությունը, արդյունքում էլ տեղում դոփում եք, այլ ոչ թե գնում նպատակին ընդառաջ: Նշանի որոշ ներկայացուցիչներ վիճում են ընկերների, աշխատակիցների ու ղեկավարության հետ, ցուցադրական բաներ անում` և դա միայն այն բանի համար, որպեսզի իրենց անձի հանդեպ ուշադրություն հրավիրեն:
Առյուծ. Սա ամենաբարենպաստ ու թեթև օրերից չէ: Էմոցիաները սուր և հակասական են, և ձեզ էլ չի հաջողվում հավասարակշռված լինել: Օրվա ընթացքում կլինեն տհաճ բացահայտումներ և հիասթափություններ: Մարդը, ով ձեզ օգնություն էր խոստացել, կնախընտրի հոգ տանել սեփական շահերի համար, ձեզ դնելով միանգամայն տհաճ իրավիճակում:
Որքան ավելի շուտ կարգի բերեք ձեր էմոցիաները, ցանկություններն ու ձգտումները, այնքան ավելի լավ: Այսօր ինչ-որ արդյունքների հասնել հնարավոր կլինի միայն հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու դեպքում:
Կույս. Այսօր դուք շատ դրական բան կանեք շրջապատի համար, սակայն դա կմնա չգնահատված: Ավելին` որքան ավելի շատ եք դուք ջանքեր թափում, այնքան ավելի շատ են ձեզ քննադատում: Սակայն տհաճ դիտողությունները ձեզ չպետք է շեղեն բարի ձեռնարկումներից: Այնտեղ, որտեղ խոսքը կգնա սեփական շահերի մասին, հատկապես` ֆինանսական, աստղերը չեն շտապի ձեզ սատարել:
Դուք կարողանում եք ենթագիտակցորեն գտնել բազմաթիվ բարդ խնդիրների վերաբերյալ ճիշտ որոշումները և աստիճանաբար կյանքի մի շարք հարցերին դրական ուղղվածություն եք տալիս:
Կշեռք. Գերազանց օր է բանակցություններ վարելու, ձեր պրոֆեսիոնալ գործունեության վերաբերյալ ցանկացած հարց քննարկելու համար: Որքան ավելի շատ եք դուք խոսում, այնքան ավելի լավ եք պատկերացնում, թե ինչ է պետք ձեռնարկել: Կարելի է պլաններով կիսվել ընկերների և դաշնակիցների հետ` ձեզ և’ կհուշեն, թե ինչ անել, և’ կսատարեն:
Հնարավոր են հանդիպումներ հետաքրքիր մարդկանց հետ, սակայն դուք հակված եք թերագնահատել նոր ծանոթներին, նրանց արժանիքներին վերաբերվել քննադատաբար: Ավագ ազգականների հետ հարաբերությունները լարված են, քանի որ ձեր վարքագիծը սխալ է ընկալվում:
Կարիճ. Դուք հասնում եք ձեր ուզածին` օգտագործելով շրջապատին որպես գործիք, սակայն դա անում եք այնքան հմուտ, որ ոչ ոք չի դժգոհում: Օրը շատ հարմար է ցանկացած տեսակի ստեղծագործական բնույթի զբաղմունքի, ինչպես նաև` ցուցահանդես, թատրոն, թանգարան, համերգասրահ այցելելու համար: Կարելի է հարդերձարանը թարմացնել, փոխել իմիջը` արդյունքը կգերազանցի ձեր սպասելիքները:
Նշանի որոշ ներկայացուցիչների համար օրը կապված կլինի նոր սիրավեպ սկսելու հետ: Չի բացառված, որ դուք հանկարծ համակրանքով լցվեք մի մարդու հանդեպ, ով նախկինում ձեզ նյարդայնացնում էր:
Աղեղնավոր. Այսօր ոչ մի բարդ գործի պետք չէ միայնակ ձեռնամուխ լինել` ձեզ իրոք աջակցություն է պետք, և լավ կլինի, որ որքան հնարավոր է շուտ դուք դա հասկանաք: Ռիսկի չգնաք` այսօր դժվար թե ձեր բախտը բերի, իսկ կորուստները կարող են շատ զգալի լինել: Բարենապաստ օր է ժամանակակից տեխնիկա գնելու և դրանով աշխատելու համար:
Ձեզ ձգում է ճամփորդելու գաղափարը, սակայն ուղևորություն սկսելու համար սա ամենաբարենպաստ օրը չէ: Լավագույն բանը, որ կարող եք այսօր անել, դա հեռավոր ապագայի վրա ծրագրած ճանապարհորդությանը նախապատրաստվելն է:
Այծեղջյուր. Հիանալի օր է, որը ձեզ հնարավորություն է տալիս իրականացնել ամենահամարձակ պրոֆեսիոնալ գաղափարները: Ձեզ բնորոշ եռանդն ու նպատակամղվածությունը օգնում են գերազանցել մրցակիցներին, հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Հնարավոր են ազդեցիկ մարդու աջակցություն, ծառայողական բարձրացում, աշխատավարձի աճ: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ֆինանսկան առումով:
Փոփոխություններ կլինեն անձնական ոլորտում: Երեկոյան դուք կհայտնվեք ռոմանտիկ տրամադրության ներքո, ինչը կարող է ձեր սիրային ժամադրությունը անմոռանալի դարձնել:
Ջրհոս. Այսօր ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, թեկուզև` ոչ միանգամից: Օգնության մի սպասեք` գործի անցեք,անգամ եթե ոչ ոք ձեզ չի աջակցում: Ինքնուրույն գործելով, դուք կլուծեք բազմաթիվ հարցեր, ինչը կարող էր ավելի զգույշ և անվճռական մարդկանց ուժերից վեր լինել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ձեռնտու գործարքների կնքում:
Աշխատեք ձեր հանդեպ ավելորդ ուշադրություն չգրավել, մնացեք ստվերում և ուշադիր հետևեք իրադարձություններին: Ձեր խորաթափանցությունն ու երևույթները ժամանակին նկատելու ունակությունը ձեզ բարի ծառայություն կմատուցեն:
Ձկներ. Ինչով էլ որ դուք այսօր զբաղվեք, կարող եք չկասկածել, որ լրջորեն դրանով կհրապուրվեք: Չի բացառված, որ այսօր ձեր մեջ այնպիսի ունակություններ ու տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում: Ձեր մտահորիզոնը սրընթաց ընդլայնվում է, դրա հետ մեկտեղ էլ նորանոր ծանոթություններ են հաստատվում, և այս ամենի արդյունքում օրը բավական հագեցած է ստացվում, լի` տպավորություններով:
Անձնական հարաբերությունները, ընդհանուր առմամբ, ներդաշնակ են: Հնարավոր է որ սիրահարվեք, ընդ որում` լրջորեն ու անպատասխան, այնպես որ` պատրաստ եղեք դրան: