Պետդումյի պատգամավորը մեկնաբանել է Մոսկվային հարվածելու Թրամփի սպառնալիքները
ՄիջազգայինՂրիմից Պետդումայի պատգամավոր, Անվտանգության հանձնաժողովի անդամ Միխայիլ Շերեմետը ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի խոսքերը Մոսկվայի կենտրոնին հարվածելու սպառնալիքի մասին անվանել է «ամերիկյան ազգային զվարճանք», որը կապված է որպես «կոշտ կովբոյ» ընտրողների աչքերին երեւալու ցանկության հետ։
Ըստ The Wall Street Journal-ի (WSJ)՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սպառնացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ «կհարվածի Մոսկվայի կենտրոնին, եթե Ուկրաինայի վրա հարձակվի»։ Իր հերթին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այս հայտարարությունը, ասել է, որ Կրեմլը նախընտրում է ամենաբարձր մակարդակով խոսակցությունների բովանդակությունը չհրապարակել։ Նրա խոսքով, այժմ ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի եզրափակիչ փուլի շրջանակներում բազմաթիվ բուռն ու զգացմունքային հայտարարություններ են հնչում։
«ԱՄՆ-ում Ռուսաստանի դեմ ուղղված սպառնալիքներն արդեն հասել են ամերիկյան ազգային զվարճանքի մակարդակին։ Նախագահներից կամ թեկնածուներից յուրաքանչյուրը ձգտում է ընտրողների աչքին երեւալ որպես «ամենակոշտ կովբոյ»՝ մատ թափ տալով Ռուսաստանին ու զենքերը թխկթխկացնելով։ Բայց գործնականում նրանցից յուրաքանչյուրը հասկանում է, որ Ռուսաստանի դեմ իրենց կողմից ցանկացած ագրեսիա կհանգեցնի ԱՄՆ-ի համար պատասխան, աղետալի հետեւանքների», - ասել է Շերեմեթը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը խաղաղասեր երկիր է, բայց երբեք թույլ չի տա սպառնալիքներ իր ազգային անվտանգությանը և անպատիժ չի թողնի ագրեսիայի և իր ինքնիշխանությունը խարխլելու ցանկացած փորձ։