Մ23-ԱԱ. Շանթ Խաչատրյանը և Հայկ Խլոյանը եզրափակիչում են
Սպորտ
Այսօր Ալբանիայի Տիրանա քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի Մ23 տարեկանների Աշխարհի առաջնությունը։
Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Խաչատրյանը (72 կգ) 9-0 հաշվով հաղթեց շվեդ մրցակցին և դուրս եկավ ԱԱ-ի եզրափակիչ։
Հայկ Խլոյանը (97 կգ) կիսաեզրափակիչում հաղթեց ռուսաստանցի մարզիկին և ևս դուրս եկավ եզրափակիչ։
Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Սահակ Հովհաննիսյանը (67 կգ) սփոփիչ գոտեմարտ կանցկացնեն։