Սուրբ Ղուկաս Ավետարանչի մասունքակիր աջը և բերվել էր Իզմիրլյան Բժշկական կենտրոն
ՀասարակությունՀոկտեմբերի 19-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց 4 ավետարանիչների տոնը, որը Վեհափառ Հայրապետի կողմից հռչակվել է Բժիշկների և բուժաշխատողների օրհնության օր։
Ավանդույթի համաձայն, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից այդ օրը դուրս էր բերվել Սուրբ Ղուկաս Ավետարանչի մասունքակիր աջը և բերվել էր Իզմիրլյան Բժշկական կենտրոն։
«Իզմիրլյան» Բկ-ում բժիշկների Օրհնության կարգը կատարեց հոգևոր տեսուչ Հովհաննես աբեղա Թորգոմյանը։