Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվել
ՀասարակությունՌԴ տարածքում չարագործներն սկսել են Telegram-ի օգտատերերին վտանգավոր հաղորդագրություններ ուղարկել։ Ներքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել խաբեության նոր մեթոդի մասին, տեղեկացնում է Gazeta.ru-ն։
Գերատեսչությունը հրապարակել է էկրանակադրը անհայտ անձի հետ նամակագրության, որն օգտատիրոջն ուղարկել է «apk» ընդլայնումով ֆայլ և հաղորդագրություն՝ «Բարև, դո՞ւք եք լուսանկարում»:
«Լուսանկարը չի կարող ունենալ apk ընդլայնում, ի տարբերություն չարամիտ ծրագրերի: Եթե դուք նման հաղորդագրություն եք ստանում, ոչ մի դեպքում մի՛ ներբեռնեք ֆայլերը»,- զգուշացրել են ՆԳՆ-ից։
Հոկտեմբերի 16-ին Պետդումայի պատգամավոր Անտոն Նեմկինը զգուշացրել էր խարդախության մեկ այլ սխեմայի մասին, որը վերաբերում է զոհի Telegram ալիքը ջնջելուն։ Սխեման աշխատում է հետևյալ կերպ. օգտատերը ենթադրաբար Telegram-ի տեխնիկական աջակցությունից ստանում է հաղորդագրություն, որ իր օգտահաշիվը պետք է ջնջվի և դա չեղարկելու համար հարկավոր է ծառայությանը տրամադրել ուղարկված SMS կոդը։