Ի՞նչ օգտակար հատկանիշներ է պարունակում կիտրոնի կեղեւը
ՀասարակությունԵրբեւէ մտածել եք, թե ինչ օգտակար նյութեր եւ վիտամիններ է պարունակում կիտրոնի կեղեւը։ Պետք է այն դեն նետել, թե օգտագործել։ Պատասխանը մեկն է. այն ոչ միայն պետք չէ դեն նետել, այլեւ հարկավոր է օգտագործել։
Այն փաստը, որ կիտրոնը մեծ քանակությամբ վիտամին С է պարունակում, գիտեն բոլորը։ Բայց ոչ բոլորն են տեղյակ, որ կիտրոնի կեղեւը կարելի է կիրառել առողջ քուն ապահովելու, եղունգները ամրացնելու, դեմքի մաշկի գույնը բարելավելու համար։
Եղունգները ամրացնելու համար պետք է կիտրոնի նոր կտրատած կեղեւի ներքին մակերեսը շփել եղունգներին։ Այս գործընթացը նախընտրելի է կատարել գիշերային ժամերին։ Մեկ շաբաթ անց եղունգներն ավելի ամուր ու դիմացկուն կլինեն։
Թարմ ու առողջ մաշկ ունենալու համար հարկավոր է կիտրոնի կեղեւի ներքին մակերեսը քսել դեմքին։ Այնուհետեւ պետք է լվացվել ու խոնավեցնող քսուք օգտագործել։ Ի դեպ, կարելի է նաեւ քսուքի մեջ մի քանի կաթիլ կիտրոնի հյութ լցնել, եւ արդյունքն ավելի ակնհայտ կլինի։ Մաշկը գեղեցիկ փայլ կստանա, իսկ հոգնածությունը կանհետանա։