Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել
ՀասարակությունՀունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ 60–ամյա Լևոն Ջուլֆալակյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն է ստացել:
Այս մասին հաղորդում է rbc.ru–ն՝ հղում անելով Ռուսաստանի նախագահի հրամանագրին, տեղեկացնում է euromedia24.com-ը:
Նշվում է, որ Ջուլֆալակյանից բացի, ՌԴ քաղաքացիություն են ստացել նաև «Զենիթի» բրազիլացի պաշտպան Դուգլաս Սանտոսը և «Դինամոյի» կանադացի հոկեյիստ Սեդրիկ Պաքեթը։